Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել ֆրանսիացի պաշտպան Թեդի Մեզագի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
32-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում խաղացել է ֆրանսիական «Մոնպելյեում» և «Մարտիգում», բելգիական «Մուսկրոնում», անգլիական «Լեյթոնում», Բուխարեստի «Դինամոյում» , իսրայելական «Հապոել Ռաանայում» , բուլղարական «Բերոեում» և թուրքական «Էյուփսփորում»:
Մեզագն «Արարատում» կխաղա 4 համարի մարզաշապիկով: