Տոբի Ալդերվեյրելդը լքեց ազգային հավաքականը

Բելգիական «Անտվերպենի»  պաշտպան Տոբի Ալդերվեյրելդն հայտարարել է Բելգիայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին:

34-ամյա ֆուտբոլիստը 2009 թվականի մայիսից  խաղում էր  ազգային ընտրանու կազմում, որի կազմում մասնակցել է 127 հանդիպման, դարձել 5 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

Ալդերվեյրելդը բելգիացիների կազմում մասնակցել էր երեք Մունդիալի (2014, 2018, 2022) և երկու Եվրոպայի առաջնության (2016, 2021):