«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը կիսվել է «Վալենսիայի» դեմ հանդիպման մասին։
«Առաջին խաղակեսում մի քանի լավ հնարավորություններ բաց թողեցինք: Կարող էինք երկրորդ գոլը խփել, բայց ավելի դժվար էր։ Մենք աշխատելու տեղ ունենք։
Կարմիր քարտը արդարացի որոշում էր, բայց դա չպետք է լիներ, քանի որ այն առաջացել է անհամապատասխանության արդյունքում։ Այս հաղթանակը ֆուտբոլիստների վաստակածն է։ Առաջին հերթին պետք է գովաբանել նրանց, ոչ թե ինձ»,- ասել է Չավին մամուլի ասուլիսի ժամանակ: