«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է այն մասին, թե ինչպես է վերաբերվում «Յուվենտուսի» գործընկեր Մասիմիլիանո Ալեգրիին։
«Ես հարգում եմ «Յուվենտուսի» ֆուտբոլիստներին և Ալեգրիին, նրանք տպավորիչ մրցաշրջան են անցկացնում: Ես ու Ալեգրին հաճախ ենք շփվում համացանցով, մեր շփումը երկար տարիներ շարունակվում է։ Ես հասկանում եմ նրա հիասթափությունը այսօրվա հանդիպումից հետո, ինձ դուր է գալիս նրա թիմը։
Հաճելի է իմանալ, որ մենք 12 միավորով գերազանցում ենք «Յուվենթուսին», քանի որ նույնիսկ 15 միավորի դեպքում նրանք շատ վտանգավոր մրցակից են», – Մոուրինյոյի խոսքերն է մեջբերել «Football Italia»-ն: