Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը երկար զրույց է ունեցել գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի հետ «Բետիսի» դեմ երեկվա խաղից հետո, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։
Ինչպես հայտնում է Relevo-ը՝ երեկ երեկոյան խաղից հետո Պերեսը շատ երկար զրույց է ունեցել Անչելոտտիի հետ հանդերձարանից դուրս։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «արքայական ակումբը» դիտարկում է գլխավոր մարզչին փոխելու տարբերակը, որի գործող պայմանագիրը լրանում է 2024 թվականին։