Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան մոտ է Մյունխենի «Բավարիա» տեղափոխությանը, հայտնում է Sportskeeda-ն:
Գերմանական ակումբի ղեկավարությունը ցանկանում է վնասվածք ստացած Մանուել Նոյերին փոխարինել իսպանացի դարպասապահով:
Դե Խեայի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Դե Խեան մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 18 խաղի և 9-ում անառիկ պահել դարպասը: Նա ավելի վաղ ելույթ է ունեցել Մադրիդի «Աթլետիկոյում»: