Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է փոխել ակումբային գրանցումը

Գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է հեռանալ Լոնդոնի «Չելսիից» եւ տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն։ 

Ինչպես հայտնում է Sport.es-ը, 33-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։

Աղբյուրի համաձայն, հարձակվողն ունի կարիերան ՄԼՍ-ում շարունակելու տարբերակ, սակայն նա նախընտրում է մնալ Եվրոպայում։ 

Այս մրցաշրջանում հարձակվողը «թոշակառուների» կազմում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։