«Պրոֆֆուտբոլը» փետրվարին մեկնել էր Միլան, որտեղ էքսկլյուզիվ նկարահանման իրավունքով հանդիպեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
Իտալական գրանդի մարզաբազայում՝ «Suning Training Centre»-ում կայացած հանդիպման ժամանակ լեգենդար ֆուտբոլիստի հետ անդրադարձել ենք նրա կարիերայի հիշարժան դրվագներին, երջանկահիշատակ Համլետ Մխիթարյանին, նրա ընտանիքին, ինչպես նաև ստացել ենք հայկական ֆուտբոլի վերջին ամիսների գլխավոր հարցերից մեկի պատասխանը. արդյո՞ք Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է վերադառնալ Հայաստանի ազգային հավաքական և մասնակցել Թուրքիայի ընտրանու հետ կայանալիք սկզբունքային հանդիպմանը, որը տեղի կունենա շուտով՝ մարտի 25-ին:
Հենրիխ Մխիթարյանի հետ «Պրոֆֆուտբոլի» էքսկլյուզիվ մեծ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.