«Բարսելոնան» կարող է դատի տալ լրագրողին՝ ակումբի նախագահի հասցեին հնչեցրած խոսքերի համար

«Բարսելոնան» պատրաստվում է դատի տալ լրագրող Սալվադոր Սոտրեսին կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հասցեին հնչեցրած խոսքերի համար, հայտնում է Ara-ն։

Աղբյուրի համաձայն՝ Սաուստերսը վերջին շրջանում պարբերաբար քննադատում է Լապորտային։

Վերջին նյութերից մեկում լրագրողն ակնարկել է, թե իբր նախագահը «Ռեալի» հետ գավաթային հանդիպման ժամանակ (1:0) ինչ-որ նյութեր է օգտագործել։