«Վալենսիայի» հարձակվող Էդինսոն Կավանին շնորհավորել է ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապպեին՝ ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու դառնալու կապակցությամբ:
«Կիլիան, շնորհավորում եմ քո նոր ռեկորդը»,- գրել է ուրուգվայցին սոցցանցում:
Նշենք, որ Մբապպեն ակումբի կազմում իր 201-րդ գոլը խփեց Լիգա 1-ի 26-րդ տուրի «Նանտի» դեմ խաղում (4:2):
Նա դարձավ ՊՍԺ–ի պատմության լավագույն ռմբարկուն՝ առաջ անցնելով Էդինսոն Կավանիից (200 գոլ):