Կառլո Անչելոտտին իր ապագայի հետ կապված հստակ դիրքորոշում ունի

Կառլո Անչելոտտին մտադիր չէ հեռանալ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ իտալացի մասնագետը ցանկանում է մինչև նվազագույնը մինչև իր գործող պայմանագրի ժամկետի ավարտը մնալ մադրիդյան ակումբում։

Կողմերի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսը։ Նշվում է, որ ակումբը կարող է նաև նոր պայմանագիր առաջարկել մասնագետին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Անչելոտտին կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը։