Գերմանական գրանդը ցանկանում է գնել Գավիին

Մյունխենի «Բավարիան» ցանկանում է գնել «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիին, այդ հայտնում է El Nacional-ը։

Մյունխենյան ակումբը հույս ունի գնել 18-ամյա ֆուտբոլիստին 50 միլիոն եվրոյով չնայած որ կատալոնական ակումբը պատրաստ չէ վաճառել նրաՆ:

Նշվում է, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Գավիի մեծ երկրպագուն է։ Մասնագետը ուշադիր հետևում է «Բարսելոնայում» ֆուտբոլիստի իրավիճակին։

Նշենք նաև, որ Գավին «Բարսելոնայի» սան է։