«Արսենալը» շարունակում է գնալ չեմպիոնության․ Որո՞նք են թիմի հաղթանակների գլխավոր գործիքները

Միկել Արտետայի «Արսենալը» շարունակում է փայլուն մրցաշրջան անցնել։ Նրանք 5 միավորով գերազանցում են Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիին»։ Չնայած միավորների զգալի առավելությանը՝ բուքմեյքերները նախապատվությունը տալիս են հենց մանչեսթերյան ակումբին չեմպիոնական պայքարում, սակայն «Արսենալը» դրան համաձայն չէ։

Ի՞նչ տակտիկական նոր քայլեր ենք տեսնում այսօրվա «Արսենալում», և որո՞նք են թիմի հաղթանակի երաշխիքները։

Շեղ ու ճկուն եզրային պաշտպաններ։

Արտետան ամռանը թիմ հրավիրեց Ալեքսանդր Զինչենկոյին՝ Բեն Ուայթի, Կիրան Թըրնիի ու Տոմիսյասուի հետ եզրերում արագություն ապահովելու համար։ Ճիշտ այնպես, ինչպես նա Պեպի հետ արեց «Սիթիում»։ «Արսենալում» Զինչենկոն միանում է կիսապաշտպանության գոտուն՝ սխեման դաևձնելով 4-3-3, որի առանցքը դառնում է Թոմաս Փարթին։ Սա հնարավորություն է տալիս Գրանիտ Ջակային՝ ավելի առաջ տեղակայվելու ու Մարտին Էդեգեորի հետ AMF գոոտում գործելու համար։ Զինչենկոյի ներկայությունը «Արսենալին» գերիշխող է դարձնում խաղադաշտում։ Նրա ներկայությունը խաղադաշտի միջին բլոկում առավելություն է տալիս ու ստիպում մրցակցին բարձր պրեսինգ չկիրառել։ 

Գրանիտ Ջակայի դերը։

Այս մրցաշրջանում Գրանիտ Ջական առանցքային դեր ունի։ Կարող ենք ասել, որ ամենահաջող մրցաշրջաններից մկեն է խաղում շվեյցարացին։ Միկել Արտետան Ջակային հիմնականում խաղացնում է ճիշտ այն դիրքում ու այն պարտականություններով, որը կրում էր Դավիդ Սիլվան Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիում»

Ջական հիմնականում կիսաեզրում ներթափանցում է տուգանային հրապարակ, ինչը ազատ տարածություն է բացում ձախ եզրային հարձակվողի ու ֆուլբեքի համար։ Ջական ոչ միայն գրոհներում է փայլում, այլև պաշտպանությունում։ Նա հիմնականում կարողանում է դիրքավորվել կենտրոնական պաշտպանի և ֆուլբեքի միջին բլոկում, որտեղ մրցակիցների ենթահարձակվողները հաճախ են հայտնվում։ Ի շնորհիվ իր խաղային ոճի ու ամրությանը՝ Ջական հնարավորություն չի թողնում մրցակիցներին այսպիսի միկրոմենամարտերում։ 

«Չհարձակվող» Էդեգորը։

Ջակայի ներկայության ու դերի պայմաններում Մարտին Էդեգորի դերը խաղադաշտում էլ ավելի կարևոր է դարձել, բայց ավելի հեշտ։ Ջակայի՝ կիսաեզրերով ներթափանցումները մրցակցի տուգանային հրապարակ, թույլ են տալիս Էդեգորին ոչ թե լինել 10 համարի, այլ 8 համարի դիրքում։ Սա թույլ է տալիս նորվեգացուն, որ նա ավելի շատ ստանա գնդակ դաշտի կենտրոնում։ Կենտրոնական հարձակվողների արագացումները ևս օգնում են Էդեգորին ավելի շատ մտածել գնդակով խաղալիս։ Թերևս սա այդքան էլ շատ չի օգնում, երբ մրցակիցը ավելի խորքից է պաշտպանվում ու երբ 4-5-1 սխեմայով են խաղում «Արսենալի» դեմ։

Ավելի լավ է պրեսինգ անել, քան դիմավորել։

Նախորդ մրցաշրջանում «Արսենալը» գնդակը կորցնելուց հետո խլումների քանակով Պրեմիեր Լիգայում 13-րդ տեղն էր։ Սա վատագույն ցուցանիշներից էր Պրեմիեր Լիգայում։ Այս մրցաշրջանում «Արսենալը» շատ ավելի հաճախ է գնդակը կորցնելուց հետո խլումներ անում։ Այս գործիքը Պեպ Գվարդիոլան կիրառում էր դեռևս «Բարսելոնան» մարզելիս։ Միկել Արտետան այս գործիքն ավելի բազմերանգ դարձրեց։ «Արսենալի» խաղերում նկատելի են դառնում հատկապես, երբ եռնակյունիների կամ քառակուսիների միջոցով խլումներ են կատարում։ Կենտրոնական հարձակվողն ու հենակետային կիսապաշտպանը առաջին պրեսինգ կիառողներն են, իսկ նրանց շրջակայքում են լինում հիմնականում եզրային կիսապաշտպաններից մեկը ու տվյալ եզրի ֆուլբեքը։

«Արսենալը» շարունակում է լավ մրցաշրջան անցկացնել։ Նրանց երկրպագուները հավատում են, որ իրենց թիմն այս տարի կնվաճի Պրեմիեր Լիգայի գավաթը։ Իսկ կնվաճի՞ արդյոք։