Ռաֆայել Լեաուն ամռանը կարող է հեռանալ «Միլանից»

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն հակված է ամռանը ակումբից հեռանալուն: Ըստ GIFN-ի՝ 23-ամյա ֆուտբոլիստը կարող է հեռանալ, քանի որ կողմերի միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները դադարեցվել են:

Պորտուգալացի հարձակվողի մարզավիճակի անկումը մտահոգիչ է, քանի որ դա կարող է որոշել ֆուտբոլիստի արժեքը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսիի» ղեկավարությունը ծրագրում է «Միլանին» առաջարկել կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչի՝ Լեաուի դիմաց։

Այս մրցաշրջանում պորտուգալացին «Միլանի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝դառնալով 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: