«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր կառաջարկի Դավիդ դե Խեաին

«Մանչեսթեր Յունայթեդը» և դարպասապահ Դավիդ դե Խեան բանակցություններ են վարում նոր պայմանագրի շուրջ:

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, անգլիական ակումբի և իսպանացու միջև համաձայնագրի երկարաձգման շուրջ բանակցությունները շարունակվում են։ Անձամբ 32-ամյա ֆուտբոլիստը, ցանկանում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»:

Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում, բաց է թողել 37 գոլ և 16 խաղում անառիկ է պահել դարպասը։