«Ինտեր Մայամին» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել Դի Մարիայի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Անխելի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է հունիսին, սակայն ինչպես ավելի վաղ հայտնել ենք թուրինյան ակումբը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել 35-ամյա արգենտինացուն
Եթե նույնիսկ «Յուվենտուսը» Դի Մարիային առաջարկի երկարաձգել պայմանագիրը, Անխելը ստիպված կլինի կրճատել աշխատավարձը, ինչն ավելի գրավիչ կդարձնի «Ինտեր Մայամիի» առաջարկը: