Իտալիայի առաջնությունում «Ռոմայի» և «Վերոնայի» կազմում հանդես եկած 19-ամյա պաշտպան Աբդուրաման Դիաբին ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից։
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, ոստիկանները նրա մոտ թմրանյութ են հայտնաբերել։
Այս գործով առաջին նիստն արդեն կայացել է։ Աբդուրամանը տնային կալանքի է դատապարտվել։
Դիաբին հռոմեական ակումբի ակադեմիայի սան է։ Հունվարին պաշտպանը պայմանագիր է կնքել «Վերոնայի» հետ։
Երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25000 եվրո։