Սերխիո Բուսկետսի գործակալը կհանդիպի «Բարսելոնայի» ղեկավարության հետ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում:

Ինչպես հայտնի էր դարձել օրեր առաջ, 34-ամյա ֆուտբոլիստին շուտով նոր պայմանագիր կառաջարկեն։

Լրագրող Գաբրիել Սանսի թարմացված հաղորդագրության համաձայն՝ առաջիկա օրերին կկայանա ակումբի ղեկավարության և «Բարսելոնայի» ավագի ներկայացուցիչների հանդիպումը։ Կողմերը պետք է որոշեն հետագա համագործակցության պայմանները։

Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: