Պաշտոնական․ «Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը Դանիլոյի հետ

«Յուվենտուսի» պաշտպան Դանիլոն երկարաձգել է պայմանագիրն իր թիմի հետ, հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերի նոր պայմանագիրը հաշվարկված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

Բրազիլացի պաշտպանը «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2019 թվականից։

Թուրինյան թիմի կազմում նա անցկացրել է 142 հանդիպում, դարձել 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։