Ժոզե Մոուրինյոն վիճաբանության մեջ է մտել գլխավոր մրցավարի հետ

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Կրեմոնեզեի» դեմ խաղի ժամանակ հեռացվել է խաղադաշտից։

Երկրորդ խաղակեսի վեցերորդ վայրկյանին «գայլերի» պաշտպան Մարաշ Կումբուլան հարձակվող Ֆրենկ Ցաջուի հետ օդային բախումից հետո ընկել է և բռնել նրա ոտքը։ Գլխավոր մրցավար Մարկո Պիչինինին դիմեց նրան վեր կենալ։

Դա առաջացրել է Մոուրինյոյի վրդովմունքը, ով սկսել է բողոքել պահեստային մրցավարին, իսկ հետո կարմիր քարտ ստանալով՝ կատաղի վիճաբանության մեջ է մտել Պիչինինիի հետ։

Նշենք, որ «Կրեմոնեզեն» 2։1 հաշվով հաղթել է «Ռոմային»։