Էդեր Միլիտաոն կարող է տեղափոխվել «Յուվենտուս»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոյի գործակալը հայտնել է, որ ֆուտբոլիստը կարող է հայտնվել «Յուվենտուսում»։

«Երբ Միլիտաոն «Պորտուում» էր, նա հնարավորություն ուներ «Յուվենտուս» տեղափոխվելու, բայց նա ընտրեց «Ռեալը»:

Թուրինյան ակումբի հանդեպ ունեցած ամենայն հարգանքով՝ ես հավատում եմ, որ նա ճիշտընտրություն է կատարել։ Այժմ նա թիմի ողնաշարն է»,- գործակալի խոսքերը մեջբերում է Goal-ը: