Կառլո Անչելոտտի. «Վաղը Վինիսիուսին շատ հետաքրքիր խաղ է սպասվում Արաուխոյի հետ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է Ռոնալդ Արաուխոյի հետ Վինիսիուս Ժունիորի խաղի ակնկալիքներով։

«Վինիսուսը ներկայումս աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Ռոնալդ Արաուխոն շատ ուժեղ պաշտպան է: Վաղը Վինիսիուսին շատ հետաքրքիր խաղ է սպասվում Արաուխոյի հետ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Անչելոտին։

Նշենք, որ այս մրցաշրջանում «Բարսելոնան» և «Ռեալը» հանդիպել են երկու անգամ։ Իսպանիայի առաջնության առաջին խաղաշրջանում «սերուցքայինները» հաղթեցին, սակայն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչի խաղում ավելի ուժեղ գտնվեցին Չավիի թիմը: