«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթին պատրաստ է մասնակցել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը:
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ Ֆաթին, ով վնասվածքի պատճառով բաց է թողել միքանի օր, այսօր թիմի մնացած անդամների հետ մասնակցել է մարզմանը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացի հարձակվողը պատրաստ է խաղալ «արքայական ակումբի» հետ։
Նշենք, որ Ֆաթին Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: