Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դժգոհ է եղել FIFA The Best արարողության արդյունքների հրապարակումից հետո, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը չի բավարարվել իր թիմի ֆուտբոլիստներին անտեսելով՝ չնայած Չեմպիոնների Լիգայում, Լա Լիգայում, Եվրոպայի Սուպերգավաթներում ու Իսպանիայում տարած հաղթանակներով։
Մադրիդի «Ռեալը» կարծում է, որ «սերուցքայինների» հարձակվող Վինիսիուս Ժունիորը նույնպես պետք է ընդգրկվեր տարվա FIFPro թիմում։
Նաև մադրիդցիները զարմացած են, որ բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան չի ստացել Լև Յաշինի մրցանակը, այլ ընդգրկվել է տարվա թիմում։