Խուլիան Ալվարեսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հայտնում է Goal-ը։

Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը վստահ է, որ 23-ամյա հարձակվողը կկարողանա փոխարինել հարձակվող Ռոմելու Լուկակուին, ում հետ չեն ծրագրում երկարաձգել պայմանագիրը։ Ալվարեսի գործող պայմանագիրը «Քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատվում է 50 միլիոն եվրո: