Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան վնասվածք է ստացել ԱՊԼ-ի 25-րդ տուրի՝ «Թոթենհեմի» դեմ խաղում (0:2), հայտնում է լոնդոնցիների մամուլի ծառայությունը։
Բրազիլացին այսօր հետազոտվել է ակումբի ուսումնամարզական կենտրոնի տարածքում։ Հետազոտության արդյունքներով հաստատվել է ծնկի կապանների վնասվածք։
ֆուտբոլիստի ապաքինումը կտևի առնվազն վեց շաբաթ։ Նա բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան հանդիպումը «Բորուսիայի» դեմ։
Ընթացիկ մրցաշրջանում 38-ամյա ֆուտբոլիստը ԱՊԼ-ում անցկացրել է 21 հանդիպում՝ կատարելով 2 գոլային փոխանցում: