«Ինտերը» դժգոհ է նոր մարզադաշտի վերաբերյալ «Միլանի» ծրագրերից

«Ինտերը» դժգոհ է նոր մարզադաշտի վերաբերյալ «Միլանի» ծրագրերից։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, «ներաձուրիի» ղեկավարությունն արդեն հասկացրել է «Միլանին», որ իրենք խորապես դժգոհ են այն բանից, թե ինչպես են «ռոսոներիները» վարվում նոր մարզադաշտի հետ կապված՝ առանց որևէ բան խոսելու մամուլի և հասարակության հետ:

«Միլանը» լրջորեն ուսումնասիրում է առանձին մարզադաշտ կառուցելու գաղափարը՝ ի հիասթափություն «Ինտերի» սեփականատեր Սթիվեն Ժանգի:

Հաղորդվում է, որ Ժանգը հանդիպում է խնդրել «Միլանի» սեփականատեր Ջերի Կարդինալեի հետ՝ նոր մարզադաշտի նախագծի ընդհանուր ռազմավարությունը որոշելու համար, սակայն խնդրանքն անտեսվել է:

«Ինտերի» առաջնահերթությունը մարզադաշտում մնալն է՝ «Միլանի» հետ կամ առանց նրանց: Եթե ​​Միլանի քաղաքապետարանի հետ համաձայնություն ձեռք չբերվի, «Ինտերը» կընտրի այլ տարածք՝ իր նախագիծն իրականացնելու համար։