ՖԻՖԱ-ն «Կրեմոնեզեի» պաշտպան Լուկա Լոչոշվիլիին շնորհել է «Արդար խաղի» մրցանակը։
Վրացի ֆուտբոլիստը, ով նախկինում հանդես է եկել ավստրիական «Վոլֆսբերգում», այս մրցանակին է արժանացել՝ Ավստրիայի առաջնության հանդիպման ժամանակ հակառակորդ խաղացողի կյանքը փրկելու համար։ Ավստրիացի Վիներ Գեորգ Թեյգլը բախումից հետո կորցրել է գիտակցությունը։ Լոչոշվիլին առաջին օգնություն է ցուցաբերել խաղացողին՝ թույլ չտալով, որ լեզուն կուլ գնա։ Այս գործողությունների շնորհիվ Թայգլը ուշքի է եկել, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։
«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն, ով դատավորին խոստովանել է, որ ձեռքով է գոլ խփել «Բոխումի» դեմ Բունդեսլիգայի խաղում, և «Մադրիդի Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան, ով խաղից հետո աջակցել է Ուկրաինայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներին, նույնպես հավակնում էին մրցանակին։
ՖԻՖԱ-ն նաև մրցանակ է հանձնել երկրպագուներին։ Արգենտինայի հավաքականի երկրպագուները հաղթել են՝ Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում թիմին աջակցելու համար։ Մրցանակին հավակնել են նաև սաուդցի երկրպագու Աբդուլլահ Ալսուլմին, ով 55 օր քայլել է արաբական անապատով, որպեսզի տեսնի իր թիմին աշխարհի առաջնությունում, և Ճապոնիայի հավաքականի երկրպագուները, ովքեր հանդիպումներից հետո մնացել են՝ մարզադաշտերի աղբը մաքրելու համար: