Սեսկ Ֆաբրեգասը բարձր է գնահատել Չավիի աշխատանքը կատալոնական թիմի մարզչի պաշտոնում

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը բարձր է գնահատել Չավիի աշխատանքը կատալոնական թիմի մարզչի պաշտոնում։

«Մենք հիմա տեսնում ենք այնպիսի բաներ, որոնք չէինք տեսել տարիներ շարունակ»,- ասել է Ֆաբրեգասը` գովաբանելով «Բարսելոնայի» լավ խաղը Չավիի գլխավորությամբ:

Նշենք, որ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության առաջատարն է։