Գրեհեմ Փոթերը խոսել է «Թոթենհեմի» դեմ խաղից

Գրեհեմ Փոթերը ստանձնել է «Չելսիի» արդյունքների պատասխանատվությունը։

Կիրակի օրը «Չելսին» ԱՊԼ-ում պարտվել է «Թոթենհեմին» (0:2): Փոթերի թիմը վերջին 11 հանդիպումներում ընդամենը մեկ հաղթանակ է տարել։

«Ես գիտեմ պատասխանատվության մասի։ Դա բավականաչափ լավ չէ այս ակումբի համար, ուստի ես ամբողջ պատասխանատվությունն եմ վերցնում արդյունքների համար: Դրանք բավարար չեն «Չելսիի» համար։

Ֆուտբոլիստները տվեցին ամեն ինչ, նրանք ցավեցին։ Դա իմ պարտականությունն է»,- ասել է «Չելսիի» մարզիչը Sky Sports-ին: