Ֆրենկի դե Յոնգը խոսել է «Բարսելոնայի» կրած պարտությունից

Ֆրենկի դե Յոնգը խոսել է «Բարսելոնայի» կրած պարտությունից։

Կատալոնացիներն այսօր Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում հյուրընկալվելիս պարտվեցին «Ալմերիային» (0:1): «Բարսայի» և «Ռեալի» միջև առավելությունը կրճատվել է մինչև 7 միավոր:

«Մենք շատ հիասթափված ենք, քանի որ հնարավորություն ունեինք 10 միավորով առաջ անցնել «Ռեալից»: Չէինք սպասում, որ կպարտվենք այս խաղում։

Մրցակիցը պաշտպանությունում շատ լավ էր գործում։ Երկրորդ խաղակեսում շատ փոխանցումներ կատարեցինք, պետք է ավելի լավ աշխատենք ու ավելի շատ հնարավորություններ ստեղծենք։

Մենք չէինք մտածում կլասիկոյի մասին, քանի որ առաջնությունը շատ կարևոր է։

Մեզ չհաջողվեց, հատկապես առաջին խաղակեսում։ Մենք պետք է միշտ կենտրոնացած լինենք։ Մենք վատ սկսեցինք խաղը, մրցակիցը հաշվի մեջ առաջ անցավ, իսկ հետո ամեն ինչ ավելի բարդացավ»,- ասել է «Բարսելոնայի» կիսապաշտպանը։