«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է այն մասին, թե ինչպես են «Մադրիդի Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները տոնում գոլերը։
Իսպանացի մասնագետին հարցրել են, թե ինչ է մտածում մադրիդցիների վինգեր Վինիսիուս Ժունիորի պարերի մասին, ինչպես նաև այն, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեխանդրո Գառնաչոն Եվրոպա Lիգայում «Բարսելոնային» հաղթելուց հետո մատները մոտեցրել է աչքերին՝ նմանակելով Պեդրիին, այնուհետև լուսանկար է հրապարակել։ Հետո նա գրել է. «Մեծ թիմը շարունակեց»։
«Դժվար է պատասխանել այս հարցին։ Ֆուտբոլում գոլը բերում է ամենամեծ ուրախությունը, և յուրաքանչյուրն արտահայտում է իր զգացմունքները այնպես, ինչպես իրեն հարմար է թվում: Բայց ես կարծում եմ, որ այստեղ կարեկցանքի մի փոքր պակաս կա:
Տոնեք ձեր ձևով, բայց ոչ այնպես, որ դա սադրանք համարվի: Բայց բոլորն անում են այն, ինչ իրենց կարծիքով անհրաժեշտ է»,- ասել է Չավին: