«Մադրիդի Ռեալի» հետ հանդիպումը Դիեգո Սիմեոնեի համար 425-րդն էր Լա Լիգայում «Ատլետիկոյի» գլխավորությամբ։
Այսպիսով, Սիմեոնեն ամենաշատ ելույթներն ունի Իսպանիայի առաջնությունում՝ որպես մեկ թիմի մարզիչ։ Նա գերազանցեց Միգել Մունյոսի ռեկորդը, ով «Մադրիդի Ռեալի» գլխավորությամբ անցկացրել էր 424 հանդիպում։
Սիմեոնեն նաև հավասարվեց Լուիս Արագոնեսին՝ որպես «Ատլետիկոյի» պատմության մեջ ամենաշատ ելույթ ունեցող մարզիչը բոլոր մրցաշարերում՝ 612:
Դիեգո Սիմեոնեն գլխավորում է Մադրիդի «Ատլետիկոն» 2011 թվականից։