«Լիվերպուլը» երկրորդ հանդիպումն անընդմեջ չկարողացավ հաղթանակ տանել։
Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում Յուրգեն Կլոպի թիմը ոչ-ոքի խաղաց «Քրիսթալ Փելասի» հետ (0:0):
Մերսիսայդցիները հունվարի 21-ից 7 հանդիպում են անցկացրել, սակայն հաղթել են միայն երկու անգամ՝ «Էվերթոնին» (2:0) և «Նյուքասլին» (0:2):
Հաջորդիվ «Լիվերպուլը» կհանդիպի «Վուլվերհեմփթոնի», ապա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։