Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է Լիոնել Մեսսիի ապագայի մասին.
«Նա լրջորեն մտածում է «Նյուելս Օլդ Բոյզում» խաղալու մասին», – ասել է արգենտինացին ՊՍԺ-ի հարձակվողի մասին հաղորդումներից մեկի ժամանակ:
Նյուելսի և Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մաքսի Ռոդրիգեսը մեկնաբանել է այս հարցը.
«Կունը Կուն է: Նա չի կարող լռել։
Եկեք տեսնենք: Դժվար է քննարկել այս թեման, քանի որ հետո այն վերածվում է ասեկոսեների հսկայական խճճվածքի։ Եկեք սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի հետո: Եկեք մեզանից առաջ չընկնենք»,- ասել է նախկին կիսապաշտպանը: