«Ռեալ Մադրիդը» շարունակում է անպարտելիության շարքը

«Ռեալը» 6 խաղում անպարտելի է։

Այսօր Կառլո Անչելոտտիի թիմը Լա լիգայի 23-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Մադրիդի «Ատլետիկոյի» հետ (1:1):

Այսպիսով, «Ռեալը» բոլոր մրցաշարերում վերջին 6 խաղում տարել է 5 հաղթանակ և 1 ոչ-ոքի։ Վերջին անգամ մադրիդցիները Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում պարտվել են «Մալյորկային» (0:1):

Հաջորդ խաղը «Մադրիդի Ռեալը» կանցկացնի «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչում։ Խաղը կկայանա մարտի 2-ին։