PREMIER LEAGUE. «Չելսին» կրկին պարտվում է, այս անգամ «Թոթենհեմին» (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր Լիգայի հերթական տուրում «Թոթենհեմը» սեփական հարկի տակ ընդունել էր Լոնդոնի «Չելսիին»։ Տանտերերը կարողացան նվազագույն հաշվով հաղթել «Չելսիին»։

Առաջին կեսի ավելացված ժամանակի առաջին րոպեին Հակիմ Զիեշը կարմիր քարտի արժանացավ, սակայն VAR համակարգով կրկին դիտելուց հետո մրցավարը փոխեց իր որոշումը և դեղին քարտ ցույց տվեց։ Լոնդոնի «Չելսին» կրկին չի կարողանում հաղթել և այժմ մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում է՝ վաստակած 31 միավորով։։ Այս հաղթանակից հետո «Թոթենհեմը» 45 միավորով 4-րդ տեղում է։

«Թոթենհեմ» – «Չելսի» 2:0 (0:0)

1:0 Օլիվեր Սկիպ (46)

2։0 Հարրի Քեյն (82)

Խաղի տեսությունն՝ այստեղ։