Պեդրիի ազդրի վնասվածքից ապաքինումը ավելի շուտ կարող է լինել։
Ի սկզբանե նախատեսված էր, որ «Բարսելոնայի» կիսապաշտպանը խաղադաշտ կվերադառնա մարտի 19-ին Լա Լիգայում «Մադրիդի Ռեալի» դեմ հանդիպմանը:
Այժմ կատալոնական ակումբը խոստովանում է, որ Պեդրին խաղադաշտ դուրս կգա մեկ շաբաթ շուտ՝ մարտի 12-ին 25-րդ տուրի «Աթլետիկի» հետ խաղում։
Կիսապաշտպանը վնասվածք էր ստացել նախորդ շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում (2:2):