Ժոաու Ֆելիշը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը ցանկանում է մնալ «Չելսիում», հայտնում է Fichajes-ը:

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա պորտուգալացին իր ապագան տեսնում է լոնդոնյան ակումբում և ակնկալում է ամռանը դառնալ հիմնական ֆուտբոլիստ:

«Չելսին» Ֆելիշին վարձավճարով ձեռք է բերել «Ատլետիկոյից» այս տարվա հունվարին:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: