«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Անդերսոնը խոսել է «Բարսելոնայի» հետ հանդիպումների մասին:
Մանկունիացիների կազմում բրազիլացին Չեմպիոնների Lիգայի երկու եզրափակիչում պարտվել է կատալոնացիներին՝ 2009 և 2011 թվականներին:
«Ես կարող էի երեք Չեմպիոնների Lիգա հաղթել, բայց «Բարսայի» պատճառով ես միայն մեկ անգամ հաղթեցի: «Բարսան» հիանալի թիմ ուներ, ինչպես և մենք, իհարկե: Չավիի, Ինիեստայի, Մեսսիի հետ։
Եզրափակիչին պատրաստվել էինք, ինչպես ցանկացած այլ հանդիպման։ 2008 թվականին մենք «Բարսային» դուրս թողեցինք Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչից։
2009 թվականին մենք պարտվեցինք «Բարսայի» հիանալի թիմին: Նրանց մարզիչ պետք չէր, նրանք ինքնուրույն էին խաղում»,- ասել է Անդերսոնը։