Լիոնել Մեսսիի հայրը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ

ՊՍԺի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրն ու գործակալ Խորխե Մեսսին հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ, հաղորդում է կատալոնական Tot Costa ռադիոն։

Աղբյուրի համաձայն, կողմերը քննարկել են ոչ միայն հարձակվողի հնարավոր վերադարձը իսպանական ակումբ, այլև նախկին ավագին ակումբ վերադառնալուց հետո մեծարելու տարբերակները:

Այս մրցաշրջանում հարձակվողը ՊՍԺի կազմում անցկացրած 26 խաղում բոլոր մրցաշարերում խփել է 15 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում: