Հայտնի են Լա Լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների անունները

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հավակնում է Լա Լիգայի ամսվա լավագույն խաղացողի կոչմանը:

«Բլաուգրանայի» կիսապաշտպանը դարձավ փետրվարին լավագույնի կոչմանը հավակնող յոթ խաղացողներից մեկը։

Հավակնորդների թվում են նաև կիսապաշտպաններ Էդուարդո Կամավինգան («Ռեալ Մադրիդ»), Գաբրիել Վեյգան («Սելտա»), Սերխիո Կանալեսը («Բետիս»), Օյան Սանսեթը («Աթլետիկ Բիլբաո»), պաշտպաններ Ռեյնիլդո Մանդավան («Ատլետիկո Մադրիդ»), Ֆրան Գարսիան («Ռայո Վալեկանո»)։