Ռոմելու Լուկակուն ՉԼ-ում ամենաշատ գոլ խփած բելգիացին է

«Ինտերը» իր անպարտելի շարքը հասցրեց վեց հանդիպման:

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Սիմոնե Ինձագիի թիմը հաղթեց «Պորտուին» (1:0):

Վերջին անգամ «ներաձուրիները» պարտվել են հունվարի 23-ին՝ «Էմպոլիին» (0:1): Դրանից հետո նրանք տարել են 5 հաղթանակ և մեկ ոչ-ոքի:

Պորտուգալական ակումբի դարպասը միակ գոլը խփեց Ռոմելու Լուկակուն։ Այժմ Չեմպիոնների Լիգայում խփած 17 գոլերի շնորհիվ նա շրջանցեց Դրիս Մերտենսին (16) և դարձավ մրցաշարի ռեկորդակիր բելգիացիների շրջանում: