Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային նպատակ ունի

«Բենֆիկայի» պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան թիմի ղեկավարությունը պաշտպանության գիծն ուժեղացնելու տարբերակներ է փնտրում։

27-ամյա իսպանացին «Բարսելոնայի» սան է և կատալոնական թիմի կազմում հանդես է եկել 2008-ից 2016 թվականներին։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բենֆիկայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։