Կառլ Հայնց-Ռումենիգեն խոսել է «Յուվենտուսի» շուրջ ստեղծված իրավիճակի մասին

«Ինտերի» նախկին հարձակվող Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է «Յուվենտուսին» 15 միավորից զրկելու մասին։

«Կարդալով «Յուվեի» արածի մասին՝ ես չէի հավատում իմ աչքերին: Ես երբեք նման բան չեմ լսել։

«Յուվենտուսը» շատ կարևոր ակումբ է, ուղենիշ և՛ իտալական, և՛ եվրոպական ֆուտբոլի համար: Եվ նա սենսացիոն գոլ խփեց սեփական դարպասում։

Բայց ամեն դեպքում, ես վստահ եմ, որ «Յուվենտուսը» կվերակառուցվի»,- ասել է «Բավարիայի» նախկին գործադիր տնօրենը Corriere dello Sport-ին տված հարցազրույցում: