Յուլիան Նագելսմանին պաշտոնանկ անելու վտանգ չի սպառնում

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին պաշտոնանկ անելու վտանգ չի սպառնում։

Ինչպես հայտնում է Bild-ը, ղեկավարությունը լիովին աջակցում է 35-ամյա մասնագետին և այլևս չի ցանկանում մեկ իրադարձության ազդեցության տակ արմատական ​​որոշումներ կայացնել, ինչպես դա եղավ ՊՍԺ-ից 0-3 հաշվով կրած պարտությունից հետո Կառլո Անչելոտտիի պաշտոնանկության դեպքում։

Մյունխենյան ակումբը վստահ է, որ Նագելսմանն ի վիճակի է երկարաժամկետ նախագծի ղեկավար լինել։ Երիտասարդ մասնագետի նշանակման մասին որոշում կայացնելիս «Բավարիան» քաջատեղյակ էր բոլոր ռիսկերին, որոնք կապված են Յուլիանի կողմից անհրաժեշտ փորձի բացակայության հետ, և, հետևաբար, այս պահին անհանգստանալու պատճառներ չեն տեսնում:

Վերջերս ղեկավարությունը անհանգստացած էր Նագելսմանի վրա մամուլի ճնշումների ազդեցությունից, սակայն ղեկավարներին դուր էր գալիս մարզչի գործողությունները նման պայմաններում:

Այժմ «Բավարիան» գլխավորում է Բունդեսլիգան՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով «Ունիոնից» և Դորտմունդի «Բորուսիայից», հասել է Գերմանիայի գավաթի քառորդ եզրափակիչ, ինչպես նաև հաղթել է ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում։