Ալեսանդրո Բաստոնին կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է Calciomercatoweb-ը։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունը թիմի պաշտպանական գիծն ուժեղացնելու փնտրտուքների մեջ է։

23-ամյա իտալացին «Ինտերում» է հանդես գալիս 2017 թվականի ամառվանից։

Ընթացիկ մրցաշրջանում Բաստոնն իտալական թիմի կազմում անցկացրել է 26 հանդիպում և կատարել 5 գոլային փոխանցում: