Վալենտինո Լիվրամենտոն հայտնվել է ԱՊԼ-ի թոփ ակումբների ուշադրության կենտրոնում

«Սաութհեմփթոնի» աջ պաշտպան Վալենտինո Լիվրամենտոն հայտնվել է ԱՊԼ-ի թոփ ակումբների ուշադրության կենտրոնում:

20-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին», գրում է CBS Sports-ի լրագրող Բեն Ջեյքոբսը։ Այս ակումբները հաջորդ տրանսֆերային պատուհանների ընթացքում կհետևեն Լիվրամենտոյին:

Նշվում է, որ այս դիրքն ամրապնդելու լոնդոնցիների առաջնահերթ տարբերակը մնում է «Վալյադոլիդի» խաղացող Իվան Ֆրեսնեդան։ «Արսենալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայքարում էր Դորտմունդի «Բորուսիայի» հետ իսպանացու տրանսֆերի համար, սակայն ֆուտբոլիստը նախընտրեց մնալ Լա Լիգայում մինչև մրցաշրջանի ավարտը։

Լիվրամենտոն այս մրցաշրջանում չի խաղացել Պրեմիեր Լիգայում խաչաձև կապանների պատռվածքի պատճառով: