Կառլ-Հայնց Ռումենիգեն համեմատել է Լիոնել Մեսսիին և Դիեգո Մարադոնային

Կառլ-Հայնց Ռումենիգեն համեմատել է Լիոնել Մեսսիին և Դիեգո Մարադոնային։

– Ո՞ր «Նապոլին» է ավելի ուժեղ, ներկայի՞ս, թե՞ Մարադոնայի ժամանակների: Եվ, այնուամենայնիվ, ո՞վ է ավելի լավը՝ Մարադոնան, թե՞ Մեսսին:

«Առաջին հարցին չեմ կարող պատասխանել, բայց երկրորդին՝ այո՛։ Մարադոնան և Մեսսին երկու տարբեր խաղացողներ են։

Դիեգոն խաղադաշտում անընդունելի վերաբերմունքի է արժանացել։ Մրցակիցներն անընդհատ ծեծում էին նրան։ Հիշում եմ «Ինտեր» – «Նապոլի» հանդիպումը, որի ժամանակ մեր ֆուտբոլիստները նրան դաժանորեն ծեծեցին։

Մեսսին, մյուս կողմից, պաշտպանված է կանոններով և մրցավարներով։ Հպվելիս անմիջապես խախտում է նշանակվում:

Ես չեմ քննարկում նրա տեխնիկական որակները, նա անվիճելի չեմպիոն է, բայց ինձ համար Մարադոնան մնում է պատմության մեծագույնը»,- Corriere dello Sport-ին տված հարցազրույցում ասել է «Բավարիայի» նախկին գործադիր տնօրենը և «Ինտերի» նախկին խաղացողը։