Նեյմարը մտադիր չէ հեռանալ ՊՍԺ-ից, անգամ եթե Մեսսին հեռանա

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի ծրագրում փոխել ակումբը։

Ինչպես հայտնում է Get French Football News-ը՝ հղում անելով L’Equipe-ին, բրազիլացին չի պատրաստվում լքել փարիզյան թիմը մինչև 2027 թվականը նախատեսված պայմանագրի ավարտը։ Նա չի փոխի ծրագրերը, նույնիսկ եթե Լիոնել Մեսսին՝ նրա ընկերը, որոշի չերկարաձգել պայմանագիրը։

Նեյմարը ՊՍԺ-ում է 2017 թվականից։ Այս մրցաշրջանում նա Լիգա 1-ի 20 խաղում դարձել է 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։